Անցնել բովանդակությանը
ԳՆԱԳՑՈՒՄԳլուխ 3 · ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Հոդված 12. Արտահանման գինը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Արտահանման գինը

1. Բացառությամբ սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերում սահմանված դեպքերի, արտահանման գին է համարվում ուսումնասիրվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարվելիք գինը, երբ այդ ապրանքը վաճառվում է արտահանող երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար:

2. Եթե արտահանման գին չկա կամ, եթե արտահանման գինն արժանահավատ չէ արտահանողի և ներմուծողի կամ արտահանողի և երրորդ կողմի միջև եղած կապի կամ փոխհատուցողական համաձայնության պատճառով, ապա լիազոր մարմինը կարող է արտահանման գինը որոշել, ելնելով՝

1) այն գնից, որով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքն առաջին անգամ վերավաճառվել է անկախ գնորդին, կամ՝

2) որևէ այլ արժանահավատ հիմքից, եթե ներմուծված ապրանքն անկախ գնորդին չի վերավաճառվում, կամ եթե վերավաճառվում է ապրանքի ներմուծման պայմաններից տարբեր պայմաններով:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության սահմանի վրա արժանահավատ արտահանման գնի որոշման նպատակով հաշվի են առնվում բոլոր ծախսերը, ներառյալ՝ ներմուծման և վերավաճառքի միջև առաջացող տուրքերը և հարկերը, ինչպես նաև ստացվող շահույթները: Հաշվի են առնվում նաև այն ծախսերը, որոնք սովորաբար առաջանում են ներմուծողի մոտ, բայց որոնք վճարում է Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող և ներմուծողի կամ արտահանողի հետ կապված կամ փոխհատուցողական համաձայնություն ունեցող որևէ այլ կողմ, ներառյալ՝ տրանսպորտային, ապահովագրական, բեռնման և այլ օժանդակ ծախսերը, ապրանքի ներմուծման կամ վաճառքի համար Հայաստանի Հանրապետությունում գործող հարկերը, հակագնագցման և մաքսային տուրքերը, սովորաբար առաջացող վարչական և իրացման ծախսերն ու սովորաբար ստացվող շահույթը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։