Անցնել բովանդակությանը
ԳՆԱԳՑՈՒՄԳլուխ 4 · ԳՆԱԳՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԴՐԱ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Համեմատության եղանակները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Համեմատության եղանակները

1. Լիազոր մարմինը գնագցման չափի գոյությունը սովորաբար որոշում է՝ ելնելով սովորական արժեքի կշռված միջինի և բոլոր համեմատելի արտահանման գործարքների գների կշռված միջինի համեմատությունից կամ առանձին-առանձին գործարքների սովորական արժեքի և արտահանման գնի համեմատությունից՝ հաշվի առնելով սույն օրենքի 14-րդ հոդվածի դրույթները:

2. Կշռված միջինով հաշվարկված սովորական արժեքը կարող է համեմատվել առանձին արտահանման գործարքների գների հետ, եթե պարզվում է, որ արտահանման գները միտում ունեն էականորեն տարբերվելու՝ կախված գնորդներից, ժամանակահատվածներից կամ աշխարհագրական շրջաններից: Այդպիսի դեպքերում լիազոր մարմինը բացատրություն է տալիս, թե ինչու հնարավոր չէ գների նման տարբերությունները պատշաճորեն հաշվի առնել սովորական արժեքի ու արտահանման գործարքների գների կշռված միջինների կամ առանձին-առանձին գործարքների սովորական արժեքների և արտահանման գների միջև համեմատության եղանակների կիրառմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։