Հոդված 29. Գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումների և նման ապրանքի ներքին շուկայում գործող գների վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունը
Հոդված 29. Գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումների և նման ապրանքի ներքին շուկայում գործող գների վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունը
1. Գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ծավալներն ուսումնասիրելիս հաշվի է առնվում գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման զգալի աճի առկայությունն ինչպես բացարձակ իմաստով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ներքին արտադրության կամ սպառման նկատմամբ հարաբերական իմաստով:
2. Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում գործող գների վրա գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ազդեցությունն ուսումնասիրելիս հաշվի է առնվում՝
1) գնագցող և (կամ) լրավճարված ներմուծմամբ տեղի է ունեցել արդյոք գնի զգալի իջեցում՝ համեմատած ներքին արտադրության նման ապրանքի գնի հետ, կամ՝
2) գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ճնշմամբ արդյոք զգալիորեն իջել են ներքին շուկայում գործող գները, կամ այդ ճնշմամբ զգալիորեն կանգնեցվել է արդյոք գների աճը, որը տեղի կունենար այդպիսի ներմուծման բացակայության դեպքում:
3. Սույն հոդվածում նշված գործոններից ոչ մեկն ինքնին չի կարող վճռական լինել եզրակացության հանգելու համար: