Հոդված 30. Գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման միասնական գնահատումը
Հոդված 30. Գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման միասնական գնահատումը
Եթե հակագնագցման և (կամ) փոխհատուցման ուսումնասիրությունը միաժամանակ իրականացվում է նման ապրանքի՝ մեկից ավելի երկրներից կատարվող ներմուծումների նկատմամբ, ապա լիազոր մարմինը կարող է կատարել տնտեսության ճյուղի վրա այդ ներմուծումների ունեցած ազդեցության միասնական գնահատում միայն այն դեպքերում, եթե՝
1) յուրաքանչյուր երկրից ուսումնասիրվող ապրանքի գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ծավալը մեծ է նվազագույնից, և յուրաքանչյուր երկրից ուսումնասիրվող ապրանքի գնագցող ներմուծման ծավալն աննշան չէ՝ համաձայն սույն օրենքի 36-րդ հոդվածի.
2) այդ ներմուծումների ունեցած ազդեցության միասնական գնահատումը նպատակահարմար է՝ ելնելով ներմուծվող ապրանքների միջև, ինչպես նաև ներմուծվող և ներքին արտադրության նման ապրանքների միջև առկա մրցակցության պայմաններից: