Անցնել բովանդակությանը
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 1 · ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄԸ

Հոդված 37. Ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցումը և գրավոր դիմումի բացահայտումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37. Ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցումը և գրավոր դիմումի բացահայտումը

1. Լիազոր մարմինն ուսումնասիրություն սկսելու մասին տեղեկացնում է բոլոր շահագրգիռ կողմերին և այն սկսելու մասին ծանուցում է հրապարակում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

2. Ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.

1) ուսումնասիրվող ապրանքն արտահանող երկրի(ների) անունը(ները), իսկ եթե այն տարբեր է ծագման երկրից, ապա ծագման երկրների անունները.

2) ուսումնասիրվող ապրանքի նկարագրությունը, ներառյալ՝ ապրանքի տեխնիկական բնութագրերը, դրա կիրառությունը և ապրանքային ծածկագրի համարը.

3) գնագցող և (կամ) լրավճարային համարվող գործունեության նկարագրությունը, ներառյալ՝ այդպիսին համարելու համար հիմնավորումները.

4) այն գործոնների ամփոփագիրը, որոնք հիմք են վնասի և պատճառահետևանքային կապի առկայության մասին պնդման համար.

5) այն հասցեները, որտեղ կարող են ուղարկվել գործին առնչվող տեղեկություններն ու մեկնաբանությունները.

6) ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը պետք է տեղեկացնեն իրենց մասին, գրավոր ներկայացնեն իրենց տեսակետները և տրամադրեն համապատասխան տեղեկություններ.

7) ուսումնասիրության անցկացման նախատեսվող ժամանակացանկը, ներառյալ՝

- ժամանակավոր միջոցառման կիրառման նախատեսվող ժամկետը,

- ուսումնասիրություն սկսելու և ավարտելու նախատեսվող ժամկետները,

- ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են լիազոր մարմին ներկայացնել իրենց գրավոր փաստարկները,

- խորհրդակցությունների անցկացման նախատեսվող ժամկետները,

- նախնական և վերջնական եզրակացությունների և որոշումների կայացման նախատեսվող ժամկետները:

3. Ուսումնասիրությունն սկսված է համարվում ծանուցման հրապարակման օրվանից:

4. Ուսումնասիրությունն սկսելուց անմիջապես հետո լիազոր մարմինը սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն ներկայացված դիմումի ամբողջական տեքստը տրամադրում է իրեն հայտնի արտահանողներին, օտարերկրյա արտադրողներին և արտահանող երկրի համապատասխան մարմիններին, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի պահանջի դեպքում ապահովում է տեքստի մատչելիությունը՝ պահպանելով սույն օրենքի 72-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջները: Գործին առնչվող արտահանողների մեծ քանակի դեպքում լիազոր մարմինը կարող է գրավոր դիմումի ամբողջական տեքստը տրամադրել միայն համապատասխան ներկայացուցչական կազմակերպություններին կամ արտահանման երկրի համապատասխան մարմիններին:

(37-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-159-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։