ԳՆԱԳՑՈՒՄԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 4. Հակագնագցման միջոցների կիրառումը
Հոդված 4. Հակագնագցման միջոցների կիրառումը
Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ հակագնագցման միջոցներ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ սույն օրենքով սահմանված կարգով նախաձեռնված և իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ուսումնասիրվող ապրանքի ներմուծումը գնագցող է՝ համաձայն սույն օրենքի 2-րդ բաժնի դրույթների, և գնագցող ներմուծման հետևանքով վնաս է հասցվում տնտեսության ճյուղին: