Անցնել բովանդակությանը
ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸԳլուխ 3 · ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄՆ ՈՒ ԳԱՆՁՈՒՄԸ

Հոդված 64. Հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցների տևողությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 64. Հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցների տևողությունը

1. Հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքը կիրառվում է այն չափով և պետք է ուժի մեջ լինի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վնաս պատճառող գնագցմանը և (կամ) լրավճարմանը հակազդելու համար:

2. Վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցի կիրառումը դադարեցվում է ամենաուշը 5 տարի հետո՝ հաշված այդ միջոցի կիրառման օրվանից կամ սույն օրենքի 66-րդ հոդվածի համաձայն կատարված վերջին դադարեցման կամ միջանկյալ վերաքննության օրվանից, եթե այդ վերաքննությունն ընդգրկել է ինչպես գնագցման և (կամ) լրավճարման, այնպես էլ վնասի քննությունը: Հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցի կիրառման դադարեցումից առնվազն 90 օր առաջ լիազոր մարմինը նախատեսվող դադարեցման մասին ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։