Անցնել բովանդակությանը
ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸԳլուխ 4 · ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՅԼ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 67. Նորահայտ արտահանողների կամ արտադրողների առնչությամբ վերաքննությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 67. Նորահայտ արտահանողների կամ արտադրողների առնչությամբ վերաքննությունը

1. Այն ապրանքների մասով, որոնց ներմուծման նկատմամբ կիրառվում են վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքեր, լիազոր մարմինը վերաքննություն է անցկացնում՝ սահմանելու առանձին գնագցման և (կամ) լրավճարի չափ արտահանող երկրի այն արտահանողների և արտադրողների համար, որոնք ուսումնասիրության անցկացման ժամանակահատվածում ուսումնասիրվող ապրանքը Հայաստանի Հանրապետություն չեն արտահանել (նորահայտ արտահանողներ ու արտադրողներ) և որևէ կապ չունեն արտահանող երկրի այն արտահանողների և արտադրողների հետ, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ուսումնասիրության ենթակա ապրանք արտահանողներ կամ արտադրողներ են:

2. Նորահայտ արտահանողների ու արտադրողների առնչությամբ վերաքննությունն սկսվում է նորահայտ արտահանողի կամ արտադրողի կողմից ներկայացված դիմումն ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: Վերաքննությունը կարող է տևել մինչև 4 ամիս: Անհրաժեշտության դեպքում, այս ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2 ամսով:

3. Վերաքննության ընթացքում նորահայտ արտահանողների ու արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի ներմուծման նկատմամբ հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքեր չեն գանձվում: Սակայն նորահայտ արտահանողներից ու արտադրողներից կարող է պահանջվել երաշխիքներ տրամադրել՝ սույն օրենքի 59-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն սահմանված մնացորդային հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի չափով՝ վերաքննության արդյունքում վերջիններիս կողմից կատարվող գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման բացահայտման դեպքում հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերի հետին թվով գանձումն ապահովելու նպատակով՝ սկսած վերաքննության նախաձեռնման օրվանից: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծումը ենթակա է գրանցման՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։