Անցնել բովանդակությանը
ԳՆԱԳՑՈՒՄԳլուխ 2 · ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Հոդված 8. Սովորական արժեքը՝ ըստ հաշվարկված արժեքի կամ ըստ երրորդ երկիր արտահանման գնի

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Սովորական արժեքը՝ ըստ հաշվարկված արժեքի կամ ըստ երրորդ երկիր արտահանման գնի

1. Եթե արտահանող երկրի ներքին շուկայում սովորական առևտրային գործառույթների շրջանակներում բացակայում է նման ապրանքի վաճառքը, կամ եթե հնարավոր չէ պատշաճ համեմատություն կատարել արտահանող երկրի ներքին շուկայում այդ ապրանքի վաճառքի փոքր ծավալների կամ շուկայում իշխող առանձնահատուկ հանգամանքների պատճառով, ապա լիազոր մարմինն ապրանքի սովորական արժեքը կարող է որոշել հիմք ընդունելով՝

1) ծագման երկրում այդ ապրանքի արտադրության և իրացման ծախքերը՝ գումարած սովորաբար ստացվող շահույթը, կամ՝

2) երրորդ երկիր նման ապրանքի արտահանման համեմատելի գինը:

2. Արտահանող երկրում ներքին սպառման համար նման ապրանքի վաճառքի կամ երրորդ երկրին նման ապրանքի վաճառքի ծավալները բավարար են համարվում այդ ապրանքի սովորական արժեքի որոշման համար, եթե դրանք կազմում են Հայաստանի Հանրապետությանը վաճառված ուսումնասիրվող ապրանքի վաճառքի առնվազն հինգ տոկոսը: Լիազոր մարմինը կարող է ավելի փոքր տոկոսաչափ սահմանել, եթե շահագրգիռ կողմերից կամ այլ աղբյուրներից ստացված փաստերի հիման վրա պարզվում է, որ դա բավարար է պատշաճ համեմատության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։