Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Հոդված 103. Աշխատավարձի վճարման ժամկետները

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 103. Աշխատավարձի վճարման ժամկետները

Աշխատավարձը վճարվում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր կիսամսյակը մեկ:

Երկու շաբաթից պակաս տևող ժամանակավոր աշխատանքի աշխատավարձը վճարվում է աշխատանքն ավարտվելուց հետո:

Բանվորների և ծառայողների առանձին կատեգորիաների համար ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել աշխատավարձի վճարման այլ ժամկետներ:

Այն դեպքում, երբ աշխատավարձի վճարման օրը զուգադիպում է հանգստյան կամ տոնական օրվան, աշխատավարձը վճարվում է այդ օրերի նախօրյակին: Արձակուրդի ժամանակի համար աշխատավարձը վճարվում է ոչ ուշ, քան արձակուրդն սկսվելուց երեք օր առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։