Հոդված 259.1. Աշխատավորական կոլեկտիվի ինքնակառավարումը աշխատանքի ոլորտում
Հոդված 259.1. Աշխատավորական կոլեկտիվի ինքնակառավարումը աշխատանքի ոլորտում
Աշխատավորական կոլեկտիվը, հանդիսանալով ձեռնարկության լիիրավ տերը, ինքնուրույն լուծում է արտադրական և սոցիալական զարգացման բոլոր հարցերը: Օրենսդրությանը համապատասխան աշխատավորական կոլեկտիվը միջոցառումներ է իրականացնում աշխատանքի կազմակերպման, նորմավորման, վարձատրության և պաշտպանության ուղղությամբ: Սոցիալական ինքնակառավարումը իրացվում է լայն հրապարակայնության պայմաններում` կարևորագույն որոշումների մշակմանը և նրանց կատարման վերահսկողությանը ամբողջ կոլեկտիվի և նրա հասարակական կազմակերպությունների մասնակցության, ձեռնարկության ղեկավարների ընտրովիության և միանձնյա կառավարման միջոցով:
Ինքնակառավարումը իրականացնում են ձեռնարկությունների, միավորումների կառուցվածքային միավորների աշխատավորական կոլեկտիվները, ստորաբաժանումների և բրիգադների կոլեկտիվները: