Գլուխ 15 · ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ
Հոդված 249. Արհեստակցական միությունների մեջ միավորվելու բանվորների ու ծառայողների իրավունքը
Հոդված 249. Արհեստակցական միությունների մեջ միավորվելու բանվորների ու ծառայողների իրավունքը
ԽՍՀՄ Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան բանվորների ու ծառայողների համար ապահովվում է արհեստակցական միություններում միավորվելու իրավունքը:
Արհեստակցական միությունները գործում են իրենց կողմից ընդունվող կանոնադրություններին համապատասխան և պետական մարմիններում գրանցման ենթակա չեն:
Պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պարտավոր են ըստ ամենայնի աջակցել արհեստակցական միությունների գործունեությանը: