Գլուխ 8 · ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ
Հոդված 131.1. Լրիվ նյութական պատասխանատվության մասին գրավոր պայմանագրեր
Հոդված 131.1. Լրիվ նյութական պատասխանատվության մասին գրավոր պայմանագրեր
Լրիվ նյութական պատասխանատվության մասին գրավոր պայմանագրեր կարող են կնքվել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից այն աշխատողների հետ (18 տարին լրացած), որոնք իրենց հանձնված արժեքների պահպանության, մշակման, վաճառքի (բաց թողման), փոխադրման կամ արտադրության պրոցեսում դրանց կիրառման հետ անմիջականորեն կապված պաշտոններ են զբաղեցնում կամ աշխատանքներ կատարում:
ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան այդպիսի պաշտոնների և աշխատանքների ցանկը, ինչպես նաև լրիվ անհատական նյութական պատասխանատվության վերաբերյալ տիպային պայմանագրերը հաստատվում են ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից որոշվող կարգով: