Գլուխ 17 · ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ: ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՅԴ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 275. Պատասխանատվություն աշխատանքային օրենսդրությունը խախտելու համար
Հոդված 275. Պատասխանատվություն աշխատանքային օրենսդրությունը խախտելու համար
Աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, աշխատանքի պաշտպանության վերաբերյալ կոլեկտիվ պայմանագրերով և համաձայնություններով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ արհեստակցական միությունների գործունեությանը խոչընդոտ հանդիսանալու մեջ մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: