Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

Հոդված 137. Պահումների առավելագույն չափերը աշխատավարձը վճարելիս

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 137. Պահումների առավելագույն չափերը աշխատավարձը վճարելիս

Յուրաքանչյուր անգամ աշխատավարձ վճարելիս բոլոր պահումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել բանվորին կամ ծառայողին վճարման ենթակա աշխատավարձի քսան տոկոսը, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հատկապես նախատեսված դեպքերում` հիսուն տոկոսը:

Մի քանի կատարողական թերթերով աշխատավարձից պահումներ կատարելիս բանվորի կամ ծառայողի համար ամեն դեպքում պետք է պահպանվի նրա վաստակի հիսուն տոկոսը:

Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված պահումների առավելագույն չափերը չեն տարածվում ուղղիչ աշխատանքներ կրելիս և անչափահաս երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս աշխատավարձից կատարվող պահումների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։