Հոդված 259.6. Բրիգադի կոլեկտիվի ձևավորումը
Հոդված 259.6. Բրիգադի կոլեկտիվի ձևավորումը
Բրիգադի մեջ նոր աշխատողների ընդունումը կատարվում է բրիգադի կոլեկտիվի համաձայնությամբ: Բրիգադին չի թույլատրվում մերժել այն աշխատողների ընդունումը, որոնք բրիգադ են ուղարկվել օրենսդրությանը համապատասխան աշխատանքի տեղավորման կարգով ( երիտասարդ մասնագետներ, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության համակարգի ուսումնական հաստատությունների շրջանավարտներ և այլն):
Բրիգադի կոլեկտիվը իրավունք ունի ադմինիստրացիայից պահանջելու բրիգադի կազմից հանել աշխատողների` բրիգադի թվի կրճատման, կատարվող աշխատանքին աշխատողի անհամապատասխանության և սույն օրենսգրքի 36 հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Ադմինիստրացիան, օրենսդրությանը համապատասխան, այդ աշխատողներին, նրանց համաձայնությամբ, փոխադրում է այլ աշխատանքի կամ արձակում է սահմանված կարգով: