Հոդված 8. Կոլեկտիվ պայմանագրի բովանդակությունը
Հոդված 8. Կոլեկտիվ պայմանագրի բովանդակությունը
Կոլեկտիվ պայմանագիրը պետք է բովանդակի աշխատանքի և աշխատավարձի հարցերի վերաբերյալ այն հիմնական դրույթները, որոնք գործող օրենսդրությանը համապատասխան սահմանված են տվյալ ձեռնարկության, կազմակերպության համար, ինչպես նաև աշխատաժամանակի, հանգստի ժամանակի, աշխատանքի վարձատրության և նյութական խթանման, աշխատանքի պաշտպանության բնագավառում այն դրույթները, որոնք մշակել են ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան և արհմիութենական կոմիտեն, և որոնք նորմատիվ բնույթ են կրում:
Կոլեկտիվ պայմանագրով սահմանվում են ադմինիստրացիայի և բանվորների ու ծառայողների կոլեկտիվի փոխադարձ պարտավորությունները` արտադրական պլանները կատարելու, արտադրության և աշխատանքի կազմակերպումը կատարելագործելու, նոր տեխնիկա արմատավորելու և աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, արտադրանքի որակը բարելավելու և ինքնարժեքը իջեցնելու, սոցիալիստական մրցությունը զարգացնելու, արտադրական և աշխատանքային կարգապահությունը ամրապնդելու, անմիջականորեն արտադրության մեջ կադրերի որակավորումը բարձրացնելու և նրանց պատրաստելու ուղղությամբ:
Կոլեկտիվ պայմանագիրը պետք է բովանդակի ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի պարտավորությունները բանվորներին ու ծառայողներին ձեռնարկության, կազմակերպության կառավարման գործում ներգրավելու, աշխատանքի նորմավորումը, աշխատանքի վարձատրության և նյութական խթանման ձևերը կատարելագործելու, աշխատանքի պաշտպանության, արտադրության առաջավորներին արտոնություններ ու առավելություններ տալու, աշխատավորների բնակարանային պայմանները և կուլտուր-կենցաղային սպասարկումը բարելավելու, դաստիարակչական և կուլտուր-մասսայական աշխատանքը զարգացնելու ուղղությամբ:
Կոլեկտիվ պայմանագիրը կարող է բովանդակել նաև ձեռնարկության, կազմակերպության տնտեսական ու սոցիալական զարգացմանը վերաբերող այլ դրույթներ:
Կոլեկտիվ պայմանագրի դրույթները չպետք է հակասեն աշխատանքային օրենսդրությանը: