Գլուխ 8 · ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ
Հոդված 133. Փոխհատուցման ենթակա վնասի չափի որոշումը
Հոդված 133. Փոխհատուցման ենթակա վնասի չափի որոշումը
Փոխհատուցման ենթակա վնասի չափը որոշելիս բոլոր դեպքերում նկատի է առնվում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության գույքին պատճառած ուղղակի իրական վնասը միայն: Վնասի կապակցությամբ լրիվ չստացված եկամուտները հաշվի մեջ չեն մտցվում:
Անթույլատրելի է պատասխանատու դարձնել այնպիսի վնասի համար, որը կարող է դասվել նորմալ արտադրական-տնտեսական ռիսկի կատեգորիային: