Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

Հոդված 51. Աշխատանքը գիշեր ժամանակ

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 51. Աշխատանքը գիշեր ժամանակ

Գիշերային աշխատանքի (հերթափոխի) տևողությունը կրճատվում է մեկ ժամով: Այդ կանոնը չի տարածվում այն բանվորների ու ծառայողների վրա, որոնց համար արդեն նախատեսված է աշխատաժամանակի կրճատում (46, 47 հոդվածներ):

Գիշերային աշխատանքի տևողությունը ցերեկայինի հետ հավասարեցվում է այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է արտադրության պայմանների բերումով, մասնավորապես անընդհատ գործող արտադրություններում, ինչպես նաև հերթափոխային աշխատանքներում` մեկ հանգստյան օրով վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

Գիշերային ժամանակ է համարվում երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 6-ը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։