Գլուխ 3 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոդված 16.1. Զորակոչային տարիքի անձանց աշխատանքի ընդունելու կանոնները
Հոդված 16.1. Զորակոչային տարիքի անձանց աշխատանքի ընդունելու կանոնները
Զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց աշխատանքի ընդունելիս պահանջվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք:
(լրաց. 03.12.96 օրենք)