Հոդված 42.3. Արտոնություններ և փոխհատուցումներ ազատվող աշխատողների համար
Հոդված 42.3. Արտոնություններ և փոխհատուցումներ ազատվող աշխատողների համար
Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման միջոցառումների իրականացման կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից ազատվող աշխատողներին`
1) վճարվում է արձակման նպաստ ամսական միջին վաստակի չափով.
2) պահպանվում է միջին աշխատավարձը աշխատանքի տեղավորման ժամանակամիջոցում, բայց ոչ ավելի, քան արձակման օրվանից հետո երկու ամսվա համար, հաշվի առնելով արձակման նպաստի վճարումը.
3) բացառության կարգով միջին աշխատավարձը աշխատանքի տեղավորման ժամանակամիջոցում պահպանվում է նաև արձակման օրից հաշված երրորդ ամսվա ընթացքում` աշխատանքի տեղավորման մարմնի որոշմամբ, պայմանով, եթե աշխատողը վաղօրոք (արձակվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում) դիմել է այդ մարմնին և նրա կողմից աշխատանքի չի տեղավորվել:
Մեկամսյա արձակման նպաստի և պահպանվող միջին վաստակի վճարումը կատարվում է նախկին աշխատանքի վայրում:
Հիշյալ աշխատողների համար պահպանվում է անընդմեջ աշխատանքային ստաժը, եթե նրա արձակումից հետո աշխատանքում ընդմիջումը չի գերազանցել երեք ամսից:
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների վերակազմման և լուծարման դեպքում ազատվող աշխատողների համար աշխատանքի տեղավորման ժամանակամիջոցում, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար պահպանվում է միջին աշխատավարձը, հաշվի առնելով մեկամսյա արձակման նպաստը և անընդմեջ աշխատանքային ստաժը:
Ազատված աշխատողներին տրվում են նաև այլ արտոնություններ և փոխհատուցումներ օրենսդրությանը համապատասխան: