Հոդված 131.2. Կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվություն
Հոդված 131.2. Կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվություն
Բանվորների ու ծառայողների կողմից նրանց հանձնված արժեքների պահպանման, մշակման, վաճառքի (բաց թողման), փոխադրման կամ արտադրության պրոցեսում կիրառման հետ կապված աշխատանքի առանձին տեսակները համատեղ կատարելիս, երբ հնարավոր չէ սահմանազատել յուրաքանչյուր աշխատողի նյութական պատասխանատվությունը և կնքել նրա հետ լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագիր, կարող է կիրառվել կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվություն:
Կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվությունը սահմանում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով: Կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվության մասին գրավոր պայմանագիրը կնքվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության և կոլեկտիվ (բրիգադի) բոլոր անդամների միջև:
Այն աշխատանքների ցանկը, որոնց կատարման ժամանակ կարող է կիրառվել կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվություն, դրա կիրառման պայմանները, ինչպես նաև կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվության վերաբերյալ տիպային պայմանագիրը, ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան հաստատվում են ԽՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի կողմից` ՀԱՄԿԽ-ի հետ համատեղ: