Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 74. Լրացուցիչ արձակուրդներ

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 74. Լրացուցիչ արձակուրդներ

Ամենամյա լրացուցիչ արձակուրդներ են տրվում`

1) աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում զբաղված բանվորներին ու ծառայողներին.

2) ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերում զբաղված և մեկ ձեռնարկությունում, կազմակերպությունում աշխատանքի տևական ստաժ ունեցող բանվորներին ու ծառայողներին.

3) չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին.

4) Ծայրագույն հյուսիսի շրջաններում և դրանց հավասարեցված վայրերում աշխատող բանվորներին ու ծառայողներին.

5) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։