Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 157. Աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը արտադրական շենքերի, կառուցվածքների և սարքավորումների շինարարության ու շահագործման ժամանակ

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 157. Աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը արտադրական շենքերի, կառուցվածքների և սարքավորումների շինարարության ու շահագործման ժամանակ

Արտադրական շենքերը, կառուցվածքները, սարքավորումները, տեխնոլոգիական պրոցեսները պետք է համապատասխանեն աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները ապահովող պահանջներին:

Այդ պայմանները ներամփոփում են տերիտորիաների ու արտադրական շենքերի նպատակահարմար օգտագործումը, սարքավորման ճիշտ շահագործումը և տեխնոլոգիական պրոցեսների կազմակերպումը, աշխատողների պաշտպանությունը աշխատանքի վնասակար պայմանների ներգործությունից, արտադրական շենքերի և աշխատատեղերի պահպանումը սանիտարահիգիենիկ նորմաներին ու կանոններին համապատասխան, սանիտարակենցաղային շինությունների կառուցումը:

Արտադրական շենքեր նախագծելիս, կառուցելիս և շահագործելիս պետք է պահպանվեն աշխատանքի պաշտպանության կանոններն ու նորմաները:

Մեքենաների, հաստոցների և այլ արտադրական սարքավորման նախագծերը պետք է համապատասխանեն անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի պահանջներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։