Գլուխ 4 · ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ
Հոդված 52. Գիշեր ժամանակ աշխատանքի ներգրավումը սահմանափակելը
Հոդված 52. Գիշեր ժամանակ աշխատանքի ներգրավումը սահմանափակելը
Գիշեր ժամանակ աշխատանքի չեն թույլատրվում` հղի կանայք և մինչև երկու տարեկան երեխա ունեցող կանայք, տասնութ տարեկան չդարձած բանվորները և ծառայողները. այլ կատեգորիայի աշխատողներ` օրենսդրությանը համապատասխան: Հաշմանդամները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ և պայմանով, եթե այդպիսի աշխատանքը բժշկի խորհրդով նրանց արգելված չէ: