Գլուխ 4 · ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ
Հոդված 55. Հերթափոխային աշխատանք
Հոդված 55. Հերթափոխային աշխատանք
Հերթափոխային աշխատանքի ժամանակ աշխատողների յուրաքանչյուր խումբ աշխատանքը պետք է կատարի սահմանված աշխատաժամանակի տևողության ընթացքում:
Աշխատողներն ըստ հերթափոխության միմյանց փոխարինում են համաչափորեն: Մեկ հերթափոխից մյուսը տեղափոխվելը որոշվում է ադմինիստրացիայի կողմից հաստատվող և արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցված հերթափոխության գրաֆիկներով, հաշվի առնելով աշխատանքի յուրահատկությունը և աշխատավորական կոլեկտիվի կարծիքը:
Արգելվում է աշխատողին երկու հերթափոխության ընթացքում իրար ետևից աշխատանքի նշանակել: