Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հոդված 18. Աշխատանքային պայմանագրի կնքումը

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 18. Աշխատանքային պայմանագրի կնքումը

Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել բանավոր կամ գրավոր:

Աշխատանքի ընդունումը ձևակերպվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի հրամանով (կարգադրությամբ): Հրամանը (կարգադրությունը) աշխատողին հայտնվում է նրանից ստորագրություն վերցնելով:

Փաստորեն աշխատանքի անցնելու թույլտվությունը համարվում է աշխատանքային պայմանագրի կնքում, անկախ այն բանից` աշխատանքի ընդունումը ձևակերպվել է պատշաճ կերպով, թե ոչ:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների համաձայնությամբ փոխադրման կարգով մեկ այլ ձեռնարկությունից, հիմնարկից, կազմակերպությունից աշխատանքի հրավիրված աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը չի կարող մերժվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։