Հոդված 259.2. Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) լիազորությունները աշխատանքի ոլորտում
Հոդված 259.2. Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) լիազորությունները աշխատանքի ոլորտում
Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (կոնֆերանսը) ընտրում է ձեռնարկության ղեկավար, աշխատավորական կոլեկտիվի խորհուրդ և լսում նրանց գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում և հաստատում է ձեռնարկության տնտեսական և սոցիալական զարգացման պլանները, ստանձնում է սոցիալիստական պարտավորություններ, հավանություն է տալիս կոլեկտիվ պայմանագրին, հաստատում է աշխատանքային ներքին կարգապահության կանոնները և քննարկում աշխատանքի բնագավառում ձեռնարկության գործունեության առավել կարևոր այլ հարցեր:
Ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) որոշումները, որոնք ընդունվել են աշխատավորական կոլեկտիվի լիազորությունների սահմաններում և օրենսդրությանը համապատասխան, պարտադիր են կոլեկտիվի անդամների և ադմինիստրացիայի, ինչպես նաև վերադաս պետական ու տնտեսական մարմինների համար: