Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱԶԱՏՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 42.1. Ազատվող աշխատողների համար աշխատանքի իրավունքի ապահովման երաշխիքները

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 42.1. Ազատվող աշխատողների համար աշխատանքի իրավունքի ապահովման երաշխիքները

Բանվորները և ծառայողները կարող են ազատվել ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, եթե դադարում է նրանց գործունեությունը, կրճատվում է աշխատողների թիվը կամ հաստիքները:

Ազատվող աշխատողների համար աշխատանքի իրավունքը երաշխավորվում է`

նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում այլ աշխատանք տրամադրելով.

այլ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում ըստ նախկին պրոֆեսիայի, մասնագիտության, որակավորման աշխատանք տրամադրելով, իսկ դրա բացակայության դեպքում` այլ աշխատանք, հաշվի առնելով անհատական ցանկությունները և հասարակական պահանջմունքները.

հնարավորություն ընձեռելով նոր պրոֆեսիաներ (մասնագիտություններ) սովորելու` համապատասխան աշխատանք տրամադրելով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։