Հոդված 100. Աշխատանքի վարձատրության կարգը խոտան արտադրանք պատրաստելու դեպքում
Հոդված 100. Աշխատանքի վարձատրության կարգը խոտան արտադրանք պատրաստելու դեպքում
ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան, արտադրանք պատրաստելիս, եթե խոտան է ստացվել ոչ բանվորի կամ ծառայողի մեղքով, աշխատանքի վարձատրությունը այն պատրաստելու համար կատարվում է իջեցված գնահատումներով: Բանվորի կամ ծառայողի ամսական աշխատավարձը այդ դեպքերում չի կարող ցածր լինել նրա համար սահմանված տարակարգի (ռոճիկի) տարիֆային դրույքի երկու երրորդից:
Արտադրանքի խոտանը, որը տեղի է ունեցել մշակվող նյութի թաքնված թերության հետևանքով, ինչպես նաև ոչ աշխատողի մեղքով առաջացած խոտանի դեպքում, որը հայտնաբերվել է տեխնիկական վերահսկողության մարմնի կողմից արտադրանքն ընդունելուց հետո, այդ աշխատողին վճարվում է պիտանի արտադրանքներին համահավասար:
Բանվորի կամ ծառայողի մեղքով առաջացած լրիվ խոտանը վարձատրման ենթակա չէ: Բանվորի կամ ծառայողի մեղքով առաջացած մասնակի խոտանը վարձատրվում է իջեցված գնահատումներով` ելնելով արտադրանքի պիտանիության աստիճանից: