Հոդված 117. Երաշխիքներ բանվորների ու ծառայողների համար պետական կամ հասարակական պարտականություններ կատարելու ժամանակաընթացքում
Հոդված 117. Երաշխիքներ բանվորների ու ծառայողների համար պետական կամ հասարակական պարտականություններ կատարելու ժամանակաընթացքում
Պետական կամ հասարակական պարտականություններ կատարելու ժամանակաընթացքում, եթե ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այդ պարտականությունները կարող են իրականացվել աշխատանքի ժամին, բանվորների ու ծառայողների համար երաշխավորվում է նրանց աշխատանքի տեղի (պաշտոնի) և միջին վաստակի պահպանումը:
Ընդհանուր զինապարտության մասին ԽՍՀՄ օրենքով նախատեսված պարտականությունների կատարմանը ներգրավվող բանվորներին ու ծառայողներին տրվում են այդ օրենքով նախատեսված երաշխիքներ և արտոնություններ:
Միջին աշխատավարձը պահպանվում է աշխատանքի ժամանակ հետևյալ պետական կամ հասարակական պարտականությունները կատարելու դեպքում`
1) ընտրական իրավունքը իրականացնելիս.
2) պատգամավորների խորհուրդների նստաշրջաններին պատգամավորների մասնակցության ժամանակ, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև պատգամավորական այլ պարտականություններ կատարելիս.
3) պետական, կուսակցական, արհմիութենական, կոմերիտական և հասարակական մյուս կազմակերպությունների կողմից հրավիրված համագումարներին, պլենումներին, կոնֆերանսներին որպես պատվիրակ մասնակցելիս.
4) հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգման, ընթերակա ներկայանալիս, ինչպես նաև որպես ժողովրդական ատենակալներ, հասարակական մեղադրողներ և հասարակական պաշտպաններ, հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներ դատական նիստերին մասնակցելիս.
5) ժողովրդական վերահսկողության մարմինների հանձնարարությունները կատարելիս` այդ մարմինների վերաբերյալ կանոնադրությանը համապատասխան.
6) պատգամավորների խորհուրդների գործադիր կոմիտեներին կից կենսաթոշակներ նշանակող հանձնաժողովների և որպես արհմիութենական կազմակերպությունների կողմից առանձնացված անդամ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ԲՍՓՀ) աշխատանքներին մասնակցելիս.
7) աշխատանքային ստաժի մասին ցուցմունքներ տալու համար կենսաթոշակներ նշանակող հանձնաժողովների կանչով որպես վկա ներկայանալիս.
8) կամավոր հրշեջ խմբերի անդամների կողմից հրդեհի կամ վթարի վերացմանը մասնակցելիս.
9) ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պետական կամ հասարակական այլ պարտականություններ կատարելիս:
(փոփ. 11.10.00 ՀՕ-89 օրենք)