Հոդված 126. Երաշխիքներ և փոխհատուցումներ այլ վայրում աշխատանքի ընդունման դեպքում
Հոդված 126. Երաշխիքներ և փոխհատուցումներ այլ վայրում աշխատանքի ընդունման դեպքում
Աշխատանքի ընդունման կապակցությամբ ( նախնական պայմանավորվածությամբ) այլ վայր տեղափոխվող աշխատողներին վճարվում են սույն օրենսգրքի 125 հոդվածում նշված փոխհատուցումները և տրվում են երաշխիքներ, բացի միանվագ նպաստի վճարումից, որը աշխատողներին կարող է վճարվել կողմերի համաձայնությամբ:
Սույն օրենսգրքի 123-126 հոդվածներում նշված աշխատողներին տրվող փոխհատուցումների չափերը, դրանց վճարման և երաշխիքներ տալու կարգը, ինչպես նաև ասպիրանտուրան, կլինիկական օրդինատուրան, բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆեսիոնալ-տեխնիկական և այլ ուսումնական հաստատություններ ավարտելուց հետո բաշխման կարգով կամ կազմակերպված հավաքագրման և հասարակական կոչի կարգով աշխատանքի ուղարկելու կապակցությամբ այլ վայր (այլ բնակավայր` ըստ գոյություն ունեցող վարչատերիտորիալ բաժանման) տեղափոխվող անձանց տրվող երաշխիքները և փոխհատուցումները սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ: