Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

Հոդված 130. Բանվորների ու ծառայողների սահմանափակ նյութական պատասխանատվության դեպքերը

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 130. Բանվորների ու ծառայողների սահմանափակ նյութական պատասխանատվության դեպքերը

Սահմանափակ նյութական պատասխանատվություն ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան կրում են`

1) բանվորներն ու ծառայողները` իրենց մեղքով պատճառված վնասի չափով, բայց իրենց ամսական միջին վաստակից ոչ ավելի, անփութության հետևանքով նյութերը, կիսաֆաբրիկատները, առարկաները ( արտադրանքը) փչացնելու կամ ոչնչացնելու համար, այդ թվում դրանց պատրաստելիս, ինչպես նաև ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից աշխատողին օգտագործման հանձնված գործիքները, չափիչ սարքերը, հատուկ հագուստը և այլ առարկաներ անփութության հետևանքով փչացնելու կամ ոչնչացնելու համար.

2) ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները և նրանց տեղակալները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և նրանց տեղակալները` իրենց մեղքով պատճառված վնասի չափով, բայց իրենց ամսական միջին վաստակից ոչ ավելի, եթե վնասը ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառվել է ավել դրամական վճարումների, նյութական կամ դրամական արժեքների հաշվառման և պահպանման սխալ դրվածքի, պարապուրդները, վատորակ արտադրանքի թողարկումը, նյութական կամ դրամական արժեքների հափշտակումները, ոչնչացումն ու փչացումը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու հետևանքով:

3) այն պաշտոնատար անձինք, ովքեր մեղավոր են աշխատանքից ապօրինի ազատման կամ այլ աշխատանքի փոխադրելու համար` սույն օրենսգրքի 242 հոդվածում նշված դեպքերում և չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։