Հոդված 134. Բանվորի կամ ծառայողի վրա դատարանի կողմից նյութական պատասխանատվություն դնելիս կոնկրետ իրադրությունը հաշվի առնելը
Հոդված 134. Բանվորի կամ ծառայողի վրա դատարանի կողմից նյութական պատասխանատվություն դնելիս կոնկրետ իրադրությունը հաշվի առնելը
Փոխհատուցման ենթակա վնասի չափը դատարանի կողմից սահմանվելիս պետք է հաշվի առնվեն ոչ միայն պատճառված վնասները, այլև այն կոնկրետ իրադրությունը, որի ընթացքում վնասներ են պատճառվել: Դատարանը կարող է պակասեցնել վնասի փոխհատուցման չափը, հաշվի առնելով աշխատողի նյութական դրությունը: Հատուցման ենթակա վնասի չափի պակասեցումն անթույլատրելի է, եթե վնասը պատճառվել է շահադիտական նպատակով կատարված հանցագործությամբ:
Վնասի փոխհատուցման չափը որոշելիս պետք է հաշվի առնվեն պատճառված վնասը բնականում վերականգնելու, վնասված իրը վերանորոգելու աշխատողի հնարավորությունը և այլն:
Եթե վնասը առաջացել է ոչ միայն աշխատողի մեղավոր վարքագծի, այլև նյութական արժեքների պահպանումն ապահովող պայմանների բացակայության հետևանքով, փոխհատուցման չափը պետք է դատական մարմինների կողմից պակասեցվի: