Գլուխ 9 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Հոդված 152. Կարգապահական տույժի գանգատարկումը
Հոդված 152. Կարգապահական տույժի գանգատարկումը
Կարգապահական տույժը կարող է գանգատարկվել սահմանված կարգով:
Աշխատանքային վեճը քննող մարմինը իրավունք ունի հաշվի առնելու կատարված զանցանքի ծանրությունը, այն հանգամանքները, որոնց առկայությամբ այն կատարվել է, բանվորի կամ ծառայողի նախկին աշխատանքը և վարքագիծը, ինչպես նաև կարգապահական տույժի համապատասխանությունը կատարված զանցանքի ծանրությանը: