Հոդված 156. Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովումը
Հոդված 156. Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովումը
Բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստեղծվում են աշխատանքի առողջ և անվտանգ պայմաններ:
Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովումը դրվում է ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիայի վրա:
Ադմինիստրացիան պարտավոր է արմատավորել արտադրական վնասվածքները չեզոքացնող անվտանգության տեխնիկայի ժամանակակից միջոցներ և ապահովել բանվորների ու ծառայողների պրոֆեսիոնալ հիվանդությունների առաջացումը կանխող սանիտարահիգիենիկ պայմաններ:
Աշխատավորական կոլեկտիվները քննարկում և հավանություն են տալիս աշխատանքի պայմանների բարելավման, աշխատանքի պաշտպանության և սանիտարական-առողջարարական միջոցառումների կոմպլեքսային պլաններին և վերահսկում այդ պլանների կատարումը: