Գլուխ 3 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոդված 16. Երաշխիքներ աշխատանքի ընդունելիս
Հոդված 16. Երաշխիքներ աշխատանքի ընդունելիս
Արգելվում է աշխատանքի ընդունման չհիմնավորված մերժումը:
ԽՍՀՄ Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան աշխատանքի ընդունելիս չի թույլատրվում իրավունքների որևէ ուղղակի կամ անուղղակի սահմանափակում կամ ուղղակի կամ անուղղակի առավելությունների սահմանում` ելնելով սեռից, ռասայից, ազգային պատկանելությունից և կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքից: