Անցնել բովանդակությանը
Գլուխ 11 · ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հոդված 184. Կանանց համար չթույլատրվող աշխատանքներ

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 184. Կանանց համար չթույլատրվող աշխատանքներ

Արգելվում է կանանց աշխատանքը կիրառել ծանր կամ վնասակար պայմաններ ունեցող, ինչպես նաև ստորերկրյա աշխատանքներում, բացի մի քանի ստորերկրյա աշխատանքներից (ոչ ֆիզիկական աշխատանքներ կամ սանիտարական ու կենցաղային սպասարկման աշխատանքներ):

Ծանր և վնասակար պայմաններ ունեցող աշխատանքների ցանկը, ուր արգելվում է կանանց աշխատանքի կիրառումը, հաստատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Արգելվում է կանանց համար սահմանված նորմաները գերազանցող ծանրությունների փոխադրումն ու տեղաշարժումը նրանց կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։