Անցնել բովանդակությանը
Գլուխ 11 · ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հոդված 188. Հղի կանանց և մինչև մեկուկես տարեկան երեխաներ ունեցող կանանց ավելի թեթև աշխատանքի փոխադրելը

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 188. Հղի կանանց և մինչև մեկուկես տարեկան երեխաներ ունեցող կանանց ավելի թեթև աշխատանքի փոխադրելը

Հղի կանանց համար, բժշկական եզրակացությանը համապատասխան, իջեցվում են արտադրանքի նորմաները, սպասարկման նորմաները կամ նրանք փոխադրվում են այլ` ավելի թեթև և արտադրական անբարենպաստ գործոնների ազդեցությունը բացառող աշխատանքի` նախկին աշխատանքում ունեցած միջին վաստակի պահպանումով:

Մինչև մեկուկես տարեկան երեխաներ ունեցող կանայք, նախկին աշխատանքի կատարումն անհնարին լինելու դեպքում, փոխադրվում են այլ աշխատանքի` նախկին աշխատանքում ունեցած միջին վաստակի պահպանումով մինչև երեխայի մեկուկես տարեկան դառնալը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։