Անցնել բովանդակությանը
Գլուխ 14 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐ

Հոդված 241. Աշխատանքային գործերով որոշ վճիռների ու որոշումների անհապաղ կատարումը

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 241. Աշխատանքային գործերով որոշ վճիռների ու որոշումների անհապաղ կատարումը

Անօրինական կերպով արձակված կամ փոխադրված աշխատողին աշխատանքում վերականգնելու մասին աշխատանքային վեճեր քննող մարմնի ընդունած վճիռը կամ որոշումը ենթակա է անհապաղ կատարման:

Եթե ադմինիստրացիան ձգձգել է այդպիսի վճռի կամ որոշման կատարումը, ապա ձգձգման ժամանակի համար վճիռը կամ որոշումը ընդունելու օրից մինչև դրա կատարման օրը աշխատողին վճարվում է միջին վաստակը կամ վաստակի տարբերությունը:

Անհապաղ կատարման ենթակա է նաև դատարանի վճիռը բանվորի կամ ծառայողի օգտին աշխատավարձ բռնագանձելու մասին, բայց ոչ ավելի, քան մեկ ամսվա համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։