Գլուխ 14 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐ
Հոդված 243. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը և աշխատանքային վեճերի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը ադմինիստրացիայի կողմից կատարվելու ժամկետը

Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը և աշխատանքային վեճի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի ընդունած որոշումը ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից ենթակա է կատարման տասնօրյա ժամկետում, եթե որոշման մեջ դրա կատարման այլ ժամկետ սահմանված չէ:
Աշխատանքում վերականգնելու վերաբերյալ վճիռները և որոշումները ենթակա են անհապաղ կատարման (241 հոդված):