Գլուխ 14 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐ
Հոդված 246.1. Դրամական պահանջների բավարարումը
Հոդված 246.1. Դրամական պահանջների բավարարումը
Դրամական պահանջների հարցերով, բացի հարկադրական պարապուրդի ժամանակամիջոցի համար աշխատողին միջին աշխատավարձը կամ ցածր վարձատրվող աշխատանք կատարելու ժամանակամիջոցի համար աշխատավարձի տարբերությունը վճարելու պահանջներից (սույն օրենսգրքի 240 հոդված և 246 հոդվածի երկրորդ մաս), աշխատանքային վեճերը քննելիս, վեճը քննող մարմինն իրավունք ունի վճիռ կայացնել վճարելու աշխատողին նրան հասանելիք գումարները ոչ ավելի, քան մեկ տարվա համար, իսկ արձակման դեպքում` չօգտագործած արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցման հարցերով, ոչ ավելի, քան երկու աշխատանքային տարվա համար (Ծայրագույն հյուսիսի շրջաններում և Ծայրագույն հյուսիսի շրջաններին հավասարեցված վայրերում` ոչ ավելի, քան երեք աշխատանքային տարվա համար):