Հոդված 271. Պետական հսկողությունը արդյունաբերության մեջ աշխատանքի անվտանգ կատարման նկատմամբ
Հոդված 271. Պետական հսկողությունը արդյունաբերության մեջ աշխատանքի անվտանգ կատարման նկատմամբ
Արդյունաբերության առանձին ճյուղերում և որոշ օբյեկտներում անվտանգ աշխատանքի կանոնները պահպանելու նկատմամբ պետական հսկողությունը իրագործում են (արհեստակցական միությունների տեխնիկական տեսչության հետ մեկտեղ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնային հսկողության պետական կոմիտեն ( ՀՀ պետլեռտեխհսկողություն) և նրա տեղական մարմինները` այդ կոմիտեի կանոնադրությանը համապատասխան:
Հիշյալ հսկողությունը ՀՀ-ում իրագործվում է լեռնահանքային, լեռնաքիմիական, ոչ հանքային, քիմիական, մետալուրգիական արդյունաբերության մեջ, երկրաբանական- հետախուզական էքսպեդիցիաներում և արշավախմբերում, ինչպես և վերամբարձ կառուցվածքներ, կաթսայական տեղակայումներ ու ճնշման տակ աշխատող անոթներ, շոգու և տաք ջրի խողովակաշարեր, գազի տեղափոխման, պահպանման ու օգտագործման հետ կապված օբյեկտներ կառուցելիս և շահագործելիս, արդյունաբերության մեջ պայթուցիկ աշխատանքներ կատարելիս: