Անցնել բովանդակությանը
Գլուխ 18 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 279. Սեզոնային, ժամանակավոր և որոշ այլ կատեգորիաների բանվորների ու ծառայողների աշխատանքի հատուկ պայմանները

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 279. Սեզոնային, ժամանակավոր և որոշ այլ կատեգորիաների բանվորների ու ծառայողների աշխատանքի հատուկ պայմանները

ԽՍՀ Միության օրենսդրությամբ և, դրանով որոշվող սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են աշխատանքի հատուկ պայմաններ սահմանվել սեզոնային աշխատանքներում կամ անտառային արդյունաբերության մեջ և անտառային տնտեսությունում զբաղված բանվորների ու ծառայողների, ժամանակավոր բանվորների ու ծառայողների համար, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր պայմանագրերով աշխատում են քաղաքացիների մոտ (տնային ծառայողներ և այլն), ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներից որոշ բացառություններ անելով` աշխատաժամանակի և հանգստի ժամանակի ռեժիմի, արտաժամյա և ոչ աշխատանքային օրերին աշխատանքի ներգրավելու, այդ աշխատանքի համար փոխհատուցում տալու, ժամանակաորապես այլ աշխատանքի փոխադրելու և աշխատանքից արձակելու հարցերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։