Հոդված 36. Աշխատանքային պայմանագրի լուծումը ադմինիստրացիայի նախաձեռնությամբ
Հոդված 36. Աշխատանքային պայմանագրի լուծումը ադմինիստրացիայի նախաձեռնությամբ
Անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագիրը` մինչև դրա գործողության ժամկետի լրանալը, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից կարող են լուծվել միայն`
1) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության վերացման, աշխատողների թվի կամ հաստիքի կրճատման դեպքում.
1.1) երբ աշխատողը հասել է կենսաթոշակային տարիքի` ծերության լրիվ կենսաթոշակի իրավունքի առկայության դեպքում.
2) երբ ի հայտ է եկել բանվորի կամ ծառայողի անհամապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին` անբավարար որակավորման կամ առողջական վիճակի հետևանքով, որոնք խոչընդոտ են հանդիսանում տվյալ աշխատանքը շարունակելուն.
3) երբ բանվորը կամ ծառայողն աշխատանքային պայմանագրով կամ ներքին աշխատանքային կարգապահության կանոններով իր վրա դրված պարտականություններն առանց հարգելի պատճառների սիստեմատիկաբար չի կատարում, եթե բանվորի կամ ծառայողի նկատմամբ ավելի վաղ կիրառվել են կարգապահական կամ հասարակական տույժի միջոցներ.
4) առանց հարգելի պատճառների գործալքության (այդ թվում աշխատանքային օրվա ընթացքում ավելի քան երեք ժամ աշխատանքից բացակայելու) դեպքում:
5) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս շարունակ աշխատանքի չներկայանալու դեպքում, չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը, եթե ԽՍՀ Միության օրենսդրությամբ չի սահմանվել որոշակի հիվանդության դեպքում աշխատանքի տեղը (պաշտոնը) պահպանելու ավելի տևական ժամկետ: Աշխատանքային խեղման կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետևանքով աշխատունակությունը կորցրած բանվորների ծառայողների համար աշխատանքի տեղը (պաշտոնը) պահպանվում է մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամությունը որոշվելը.
6) այն բանվորին կամ ծառայողին աշխատանքի վերականգնելու դեպքում, որն առաջ կատարել է այդ աշխատանքը.
7) հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայանալու դեպքում:
8) աշխատանքի տեղում պետական կամ հանրային գույքի հափշտակում (այդ թվում մանր) կատարելու դեպքում, որ հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով կամ այն մարմնի որոշմամբ, որն իրավասու է վարչական տույժ նշանակել կամ հասարակական ներգործության միջոցներ կիրառել:
Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերում նշված հիմքերով աշխատանքից արձակում թույլատրվում է, եթե հնարավոր չէ աշխատողին` նրա համաձայնությամբ, փոխադրել այլ աշխատանքի:
Ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանում (բացի սույն հոդվածի 5-րդ կետով աշխատանքից արձակելը) և արձակուրդում գտնվելու ժամանակ, բացառությամբ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության լրիվ վերացման դեպքերի, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից արձակել չի թույլատրվում:
Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերում նշված հիմքերով աշխատանքից արձակում թույլատրվում է, եթե հնարավոր չէ աշխատողին, նրա համաձայնությամբ փոխադրել այլ աշխատանքի:
Ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանում (բացի սույն հոդվածի 5-րդ կետով աշխատանքից ազատելը) և արձակուրդում գտնվելու ժամանակ, բացառությամբ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության լրիվ վերացման դեպքերի, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատել չի թույլատրվում:
( 29.04.84, 25.06.86, 29.04.88 խմբ.)