Հոդված 4. ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը
Հոդված 4. ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը կազմված է ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներից և դրանց համապատասխան հրատարակվող ԽՍՀ Միության աշխատանքային օրենսդրության այլ ակտերից, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքից և աշխատանքային օրենսդրության այլ ակտերից:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներով նախատեսված հարցերում բանվորների ու ծառայողների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է` ԽՍՀ Միության օրենսդրությամբ.
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Բանվորների ու ծառայողների աշխատանքի կարգավորման ասպարեզում ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության իրավասությունը սահմանազատվում է ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքների 107 և այլ հոդվածների կանոններով:
Բանվորների ու ծառայողների աշխատանքի այն հարցերը, որոնք ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներով չեն նախատեսված, կարգավորվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության այլ ակտերով: