Հոդված 42.2. Աշխատողներին ազատելու կարգը
Հոդված 42.2. Աշխատողներին ազատելու կարգը
Առաջիկա ազատման մասին աշխատողները անհատապես նախազգուշացվում են ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման կապակցությամբ նրանց աշխատանքից ազատելիս հաշվի է առնվում աշխատանքում թողնելու` օրենսդրությամբ նախատեսված նախապատվության իրավունքը:
Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման կապակցությամբ ազատելու մասին նախազգուշացման հետ միաժամանակ ադմինիստրացիան աշխատողին առաջարկում է այլ աշխատանք նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում: Ըստ համապատասխան պրոֆեսիայի կամ մասնագիտության աշխատանք չլինելու, ինչպես նաև նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում ուրիշ աշխատանքի փոխադրվելուց բանվորի կամ ծառայողի հրաժարվելու դեպքում աշխատողը, իր հայեցողությամբ, դիմում է աշխատանքի տեղավորման մարմնի աջակցությանը կամ աշխատանքի է տեղավորվում ինքնուրույն: Միաժամանակ ադմինիստրացիան աշխատանքի տեղավորման մարմնին տեղյակ է պահում աշխատողի առաջիկա ազատման մասին` նշելով նրա պրոֆեսիան, մասնագիտությունը, որակավորումը և աշխատանքի վարձատրության չափը:
Աշխատանքի տեղավորման մարմինը բանվորին կամ ծառայողին աշխատանք է առաջարկում նույն կամ այլ վայրում ըստ նրա պրոֆեսիայի, մասնագիտության, որակավորման, իսկ այդպիսին չլինելու դեպքում` իրականացնում է այլ աշխատանքի ընտրություն, հաշվի առնելով անհատական ցանկությունները և հասարակական պահանջմունքները: Անհրաժեշտության դեպքում աշխատողը, իր համաձայնությամբ, կարող է ուղարկվել նոր պրոֆեսիա ( մասնագիտություն ) սովորելու` հետագայում նրան աշխատանք տրամադրելով: