Հոդված 49. Վեցօրյա աշխատանքային շաբաթը և ամենօրյա աշխատանքի տևողությունը
Հոդված 49. Վեցօրյա աշխատանքային շաբաթը և ամենօրյա աշխատանքի տևողությունը
Այն ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, որտեղ արտադրության բնույթից և աշխատանքի պայմաններից ելնելով աննպատակահարմար է հնգօրյա աշխատանքային շաբաթ մտցնելը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով:
Վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան` արհմիութենական կոմիտեի հետ համատեղ, հաշվի առնելով աշխատանքի յուրահատկությունը, աշխատավորական կոլեկտիվի կարծիքը և համաձայնեցնելով պատգամավորների տեղական խորհրդի հետ:
Վեցօրյա աշխատանքային շաբաթի պայմաններում ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) տևողությունը չի կարող գերազանցել շաբաթական 41 ժամ նորմայի դեպքում` 7 ժամից. շաբաթական 36 ժամ նորմայի դեպքում` 6 ժամից. շաբաթական 24 ժամ նորմայի դեպքում` 4 ժամից, ընդ որում ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) տևողությունը որոշվում է ներքին աշխատանքային կարգապահության կանոններով կամ հերթափոխության գրաֆիկներով, որոնք հաստատում է ադմինիստրացիան` համաձայնեցնելով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ:
Հերթափոխության գրաֆիկները, որպես կանոն, ոչ ուշ, քան դրանց կիրարկումից մեկ ամիս առաջ, ի գիտություն են հայտնվում բանվորներին ու ծառայողներին: