Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 68. Հանգստյան օրերին աշխատանքի արգելումը: Հանգստյան օրերին առանձին բանվորների ու ծառայողների աշխատանքի ներգրավելու բացառիկ դեպքերը

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 68. Հանգստյան օրերին աշխատանքի արգելումը: Հանգստյան օրերին առանձին բանվորների ու ծառայողների աշխատանքի ներգրավելու բացառիկ դեպքերը

Հանգստյան օրերին աշխատանքն արգելվում է:

Հանգստյան օրերին առանձին բանվորների ու ծառայողների աշխատանքի ներգրավել թույլատրվում է միայն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի թույլտվությամբ և միմիայն ԽՍՀ Միության օրենսդրությամբ և սույն հոդվածի երրորդ մասով սահմանվող բացառիկ դեպքերում:

Հանգստյան օրերին առանձին բանվորների ու ծառայողների աշխատանքի ներգրավել թույլատրվում է հետևյալ բացառիկ դեպքերում`

1) հասարակական կամ տարերային աղետը, արտադրական վթարը կանխելու կամ լիկվիդացնելու, կամ դրանց հետևանքները անհապաղ վերացնելու համար.

2) դժբախտ դեպքերը, պետական կամ հանրային գույքի ոչնչացումը, կամ փչացումը կանխելու համար.

3) անհետաձգելի, նախօրոք չնախատեսված աշխատանքներ կատարելու համար, որոնց շտապ կատարումից կախված է ամբողջ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ դրանց առանձին ստորաբաժանումների հետագա նորմալ աշխատանքը:

Բանվորներն ու ծառայողները հանգստյան օրերին աշխատանքի են ներգրավվում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի գրավոր հրամանի (կարգադրության) հիման վրա, սույն օրենսգրքի 177, 186, 187, 202 հոդվածներով նախատեսված սահմանափակումների պահպանումով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։