ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 20 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Հոդված 141. Մաքսային փորձաքննության իրականացումը
Հոդված 141. Մաքսային փորձաքննության իրականացումը
1. Մաքսային փորձաքննության իրականացման համար ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրության կարգը սահմանում է կոմիտեն՝ Միության մաքսային օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված դրույթների հիման վրա։
2. Մաքսային փորձաքննության եզրակացությունների ձևերը սահմանում է կոմիտեն։ Մաքսային փորձաքննության եզրակացության բոլոր էջերը ստորագրում է փորձագետը, և դրանք վավերացվում են մաքսային փորձաքննությունն իրականացնող մարմնի կնիքով։
3. Միության մաքսային օրենսգրքին համապատասխան մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից` Կառավարության սահմանած կարգով։
(141-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)